«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու որոշումն արդեն կայացված է, այժմ քննարկվում է դրան փոխարինող այլընտրանքային հաստատություն հիմնելու հարցը։ Այս մասին հունիսի 10-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Պետք է ստեղծվի այլընտրանք, և դրա շուրջ քննարկումները գտնվում են եզրափակիչ փուլում»,- ասել է նախարարը։
Գալյանը հայտնել է, որ դիտարկվում է երկու տարբերակ՝ նոր ՔԿՀ-ի կառուցում կա՛մ ամբողջությամբ պետական միջոցների հաշվին, կա՛մ պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում։ Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, իսկ նոր հաստատությունը կկառուցվի 2,5-3 տարում։
Source: https://news.am/hy/news/1042466