Հայաստանում հաստատվել են հիպոթեքային վարկեր տրամադրող լիազորված բանկի կամ վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրերի տիպային ձևանմուշները։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 23-ին կայացած նիստում։
Տիպային ձևանմուշներին համապատասխան փաստաթուղթ կազմելու դեպքում այն կարող է կնքվել առանց նոտարական վավերացման։
Նման պայմանագրերը կկնքվեն Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների հարթակի միջոցով, ինչը հնարավորություն կտա Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքներ իրականացնել հեռավար եղանակով (այդ թվում՝ արտերկրից)։
Source: https://news.am/hy/news/1051286