Հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցավ տեխնոլոգիական և դիզայներական կարևորագույն իրադարձություն. պաշտոնապես բացվեց Հայաստանում և տարածաշրջանում «Խելացի տան» (Smart Home) ամենամեծ և նորարարական ցուցասրահը։ Smartic բրենդի այս նոր նախագիծը, որը հանդիսանում է համաշխարհային հանրահայտ LifeSmart ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը, միտված է ամբողջությամբ փոխելու ժամանակակից կյանքի հարմարավետության, անվտանգության և էներգախնայողության պատկերացումները մեր երկրում։
Ռուբինյանց 27/3 հասցեում գտնվող նորաբաց ցուցասրահը կառուցված է յուրահատուկ՝ ինտերակտիվ կոնցեպտով։ Այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն տեսնելու սարքավորումները, այլև իրական ժամանակում փորձարկելու և զգալու, թե ինչպես է աշխատում ամբողջական էկոհամակարգը՝ լուսավորության ավտոմատացումից մինչև խելացի անվտանգության համակարգեր ու կլիմա-կոնտրոլ:
Բացման արարողությանը ներկա էին ոլորտի առաջատար ճարտարապետներ, դիզայներներ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ և հյուրեր, ովքեր բարձր գնահատեցին ցուցասրահի թանգարանային ֆորմատն ու ներկայացված լուծումների որակը։
Անհատական մոտեցում և բարձրակարգ սպասարկում ապահովելու նպատակով՝ ցուցասրահի այցելությունները գործում են միայն նախնական ամրագրմամբ։
Source: https://news.am/hy/news/1048109