Հայաստանում առաջին կիսամյակում բացահայտվել է ավտոմեքենաների թալանով զբաղվող 42 հանցավոր խումբ։ Այդ մասին օգոստոսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը։
Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում գրանցվել է ավտոմեքենաների մասերի գողության 920 դեպք, որոնցից որոշ դեպքերում դրանք ուղեկցվել են սրահներից գողություններով։ Սա 462-ով պակաս է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Արձագանքելով բնակիչների արդարացի վրդովմունքին՝ իրավապահները վնասազերծել են 42 հանցավոր խմբեր, որոնցից 18-ը «մասնագիտացած» էին պահեստամասերի և համարանիշների գողությունների վրա։ Իրավիճակը փոխելու նպատակով նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն՝ նման հանցագործությունների համար պատիժը խստացնելու նպատակով։
Source: https://news.am/hy/news/1056073