Հայաստանն այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որն անցել է Ուկրաինան 2013-2014 թվականներին, և անհրաժեշտ է «լրջորեն մտածել», որպեսզի Երևանն ի վերջո չանցնի նույն այդ ճանապարհով և չհայտնվի նմանատիպ իրավիճակում։ Դրա մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում «Вести»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հաղորդում է ТАСС-ը։

«Վերջերս և՛ [ՌԴ նախագահ] Վլադիմիր Վլադիմիրովիչ [Պուտինը], և՛ [Բելառուսի նախագահ] Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն խոսում էին այն մասին, որ Հայաստանը, ըստ էության, կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը, - ասել է Ալեքսեյ Շևցովը։ - Եվ այստեղ պետք է լրջորեն մտածել, որպեսզի չպատահի այն, ինչ պատահեց Ուկրաինայում»։

Source: https://news.am/hy/news/1041024