Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ դժվարություններով և սկզբունքային խախտումներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։

Նրա խոսքով՝ անցած ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակներում Հայաստանում աշխատել են ՌԴ ԿԸՀ երկու անդամներ, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովների 24 ներկայացուցիչներ։

«Նրանք բոլորը միասին փայլուն ու հիանալի դրսևորեցին իրենց։ Աշխատանքը հեշտ չէր՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Դժվարությունները շատ էին, խախտումներն էլ, եկեք անկեղծ լինենք, դրանք քիչ չէին։ Դրանք սկզբունքային խախտումներ էին»,- հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է Պամֆիլովան։

Source: https://news.am/hy/news/1042775