ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների ստացման անհրաժեշտության՝ միաժամանակ օգտվելով բժշկական, կենսաթոշակային և սոցիալական ապահովության հավասար հնարավորություններից։ Նրա խոսքերը մեջբերվել են Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում։
Նրա տվյալներով՝ 2025 թվականին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է շուրջ 3,9 միլիարդ դոլար։ Շոյգուն նշել է, որ դա կազմում է դեպի երկիր իրականացված բոլոր փոխանցումների մոտավորապես երկու երրորդը և Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 13%-ը։
Source: https://news.am/hy/news/1036994
Armenia
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների և երկիր են փոխանցել 3,9 միլիարդ դոլար. Շոյգու
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։