Այն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանը սահմանել է հայկական արտադրանքի նկատմամբ, դեռ միայն ծաղիկներն են. պտուղները դեռ առջևում են։ Դրա մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է հանրապետության գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Ըստ նրա՝ սուբսիդավորման հաշվին փոխհատուցել կորուստները, ինչի մասին հայտարարում են Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները և, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նման ծավալով պարզապես անհնար է։
«Այստեղ լինելու են տարբեր տեսակի ռիսկեր։ Նրանք ի վիճակի չեն իրականացնել մեթոդաբանական հաշվարկներ։ Առավել ևս՝ նման չափերով ու ծավալով»,- ասել է փորձագետը։
Նա նշել է, որ հնարավոր կորուստները նույնպես հաշվի չեն առնվել։ Ամեն դեպքում, ինչպես կարծում է Հարությունյանը, ներկայիս Կառավարությունն ի վիճակի չէ նաև դա իրականացնել։
Փաստացի, ինչպես նշել է գյուղատնտեսության նախկին փոխնախարարը, նրանք ստիպված կլինեն սուբսիդավորել գյուղատնտեսության գրեթե բոլոր ոլորտները։
Source: https://news.am/hy/news/1040364
Armenia
Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ներկայիս պատժամիջոցները դեռ ծաղիկներն են. փորձագետ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։