Երևանը չի ցանկանում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել, քանի որ եթե Հայաստանի բնակչությունը դեմ արտահայտվի, ստիպված կլինեն տհաճ խոսակցություն ունենալ եվրոպական հովանավորների հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է РИА Новости-ն։

«Այս հայտարարության հետևում կանգնած է այդ հանրաքվեն անցկացնելու ակնհայտ դժկամությունը։ Լիովին կարող է պարզվել, որ բնակչությունը դեմ կարտահայտվի, և Երևանի ներկայիս իշխանությանը ստիպված կլինի տհաճ խոսակցություն ունենալ եվրոպական հովանավորների հետ»,- ասել է Շոյգուն։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը կշարունակի աշխատել ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրությունն անխուսափելի դառնա, և այդ որոշումը Հայաստանի ժողովուրդը պետք է կընդունի հանրաքվեի միջոցով։ Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամակցելու համար կամ քանի դեռ մոտ չի գտնվում ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին, այս հարցով որևէ հանրաքվե անցկացնելը տրամաբանական չէ։

Source: https://news.am/hy/news/1040664