Հայաստանի համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Դրա մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցից հետո անցկացված մամուլի ասուլիսում։

Մեկնաբանելով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում անմիջապես սպառնալիքի աղբյուրի մոտ»՝ Միրզոյանը հայտարարել է, որ չգիտի, թե դա ինչ է նշանակում, և լրագրողներին առաջարկել է հարցում ուղարկել։ Նախարարը կրկնել է ավելի վաղ հնչեցրած այն միտքը, որ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ բոլոր հարցերի շուրջ կառուցողական, առողջ քննարկումներով։

«Որևէ երկրի հետ մեր համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ։ Հայաստանի համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի հետ համագործակցությունն ուղղված չէ ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի դեմ»,- հայտարարել է Միրզոյանը։

Source: https://news.am/hy/news/1038575