«Հայաստան» խմբակցությունը օգոստոսի 3-ին չի մասնակցի նորընտիր Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցով փակ քվեարկությանը։ Այս մասին օգոստոսի 3-ին նորընտիր Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

««Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու փակ քվեարկությանը», — ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 36-ամյա պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է, ով խորհրդարանի նախորդ կազմում փոխխոսնակներից մեկն էր, ինչպես նաև մինչև վերջերս հանդիսանում էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ։

Source: https://news.am/hy/news/1053178