Նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանափոխություն անել չհաջողվեց, բայց մենք կարողացանք զգալի ներկայություն ապահովել խորհրդարանում։ Այս մասին ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ նախորդ ընտրությունների արդյունքներով «Հայաստան» դաշինքը դարձել է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը։
«Ինչո՞ւ ենք մենք հիմա գնում ընտրությունների։ Որովհետև Կառավարության քաղաքականությունն ամենևին չի փոխվել։ Մենք համաձայն չենք այն ամենի հետ, ինչ կատարվում է Հայաստանում։ Ինչո՞ւ ես։ Որովհետև մեր կոալիցիան նույնն է մնացել։ Մենք իսկապես ուզում էինք հստակություն մտցնել և սոցիոլոգիական հետազոտություն անցկացրինք՝ հասկանալու համար, թե ում առաջնորդությունն է ընտրազանգվածի տեսանկյունից ամենահեռանկարայինը։ Առայժմ՝ իմը», - նշել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ եթե պատկերն այլ լիներ, ապա այս դաշինքի առաջնորդն էլ այլ կլիներ։
Source: https://news.am/hy/news/1039941
Armenia
«Հայաստան» դաշինքը նախորդ ընտրությունների արդյունքներով զգալի ներկայություն է ապահովել խորհրդարանում․ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։