«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու կողմնակիցները մայիսի 31-ին երթ են անցկացնում Երևանի կենտրոնում։
Երթը, որը գլխավորում է վարչապետի թեկնածու, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անցնում է հետևյալ երթուղով՝ Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց — Նալբանդյան փողոց — Սայաթ-Նովայի պողոտա։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու կողմնակիցները երթ էին անցկացրել դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի էր ունեցել մեծ հանրահավաք։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք։
Source: https://news.am/hy/news/1039815
Armenia
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու կողմնակիցները երթ են անցկացնում Երևանի կենտրոնում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։