Հայ և ամերիկացի փորձագետները հանդիպել են՝ կատարելու Հայաստանի քիմիական, կենսաբանական և ճառագայթային աղետների արձագանքման կարողությունների գնահատում և դիտարկելու հետագա համագործակցության հնարավորություններն այդ ասպարեզում։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

«Այցելությունների, քննարկումների և մտքերի փոխանակման ընթացքում գնահատման աշխատանքներն ուղղվեցին կարողությունների ամրապնդման, միջգերատեսչական համակարգման, ինչպես նաև բարդ անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ արձագանքման կարողությունների կայուն համակարգի ձևավորման հարցերի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Source: https://news.am/hy/news/1040359