Հաստատում եմ իմ դատապարտման լուրը, այսօր դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ: Այս մասին Facebook–ի իր էջումն գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա նշում է, որ վերդիկտի, դրա հետևանքների և անելիքների մասին քիչ անց կներկայացնեմ ծավալուն պարզաբանումներ։
Հիշեցնենք՝ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակակվել էր 2025 թ. հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտից՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ին կայացրել էր էր Կոչուբաևին երկու ամսով կալանավորելու որոշում։
Փաստաբանի խափանման միջոցը փոխվել էր հոկտեմբերի 28-ին։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրեական վարույթի շրջանակներում Հայ եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանավորման հանգամանքների կապակցությամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կատարել է նշված քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննչական խմբի քննիչներին, հսկող դատախազի և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացրած դատարանի մասին արատավորող և նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկության հրապարակում:
Source: https://news.am/hy/news/1047417