Հայաստանի իշխանությունները խոսում են Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու ցանկության մասին, սակայն նրանց խոսքն ու գործը տարբերվում են։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հայ պաշտոնյաների հայտարարություններն ենք լսում այն մասին, որ Երևանը մտադիր է պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները, և որ թույլ չեն տա ոչ մեկին օգտագործել Հայաստանը մեր երկրի դեմ։ Սակայն մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Իսկ գործերը, չգիտես ինչու, գնալով ավելի ու ավելի են հեռանում այդ խոսքերից», - ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք դեմ չի եղել, որ «Հայաստանը դիվերսիֆիկացնի իր արտաքին կապերը, սակայն Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը դժվար թե կարելի լինի այդպես անվանել, և Ռուսաստանի համատեքստում առհասարակ դժվար է խոսել դրա հավասարակշռվածության մասին»։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը նախկինի պես Հայաստանին համարում է իր դաշնակիցը և չի փոխվել Երևանի հանդեպ վերաբերմունքը։
«Հայաստանի և նրա քաղաքացիների հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը չի փոխվել։ Ինչպես առաջ, այնպես էլ հիմա մենք այս երկիրը համարում ենք Հարավային Կովկասում մեր բնական գործընկերը, իսկ հայ ժողովրդին՝ եղբայրական ժողովուրդ։ Մենք բացառապես խաղաղություն ու բարգավաճում ենք կամենում նրանց», - ասել է նա։
Source: https://news.am/hy/news/1039130
Armenia
Հարաբերությունները պահպանելու մասին Հայաստանի խոսքերն ու գործերը չեն համապատասխանում միմյանց․ ՌԴ ԱԳՆ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։