Հուլիսի 12-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, Ղազարավան համայնքի «Լանջաղբյուր» հանգստյան գոտում ջրելու հարցի շուրջ խոսակցություն է ծագել Երևանի բնակիչ 53-ամյա Արտակ Ք․-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Խաչիկ Մ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Ավագ Խ․-ի միջև, ինչից հետո Խաչիկ Մ․-ն իր հյուրերի հետ հեռացել է հանգստյան գոտուց։
Shamshyan.com-ը գրում է, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Խաչիկ Մ․-ն մի քանի անձանց հետ վերադարձել է հանգստյան գոտի և վիճաբանել Ավագ Խ․-ի, Արտակ Ք․-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Գ․-ի և 39-ամյա Ռաիսա Մ․-ի հետ։
Վիճաբանության ընթացքում կողմերը միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով Արտակ Ք․-ն, Ռաիսա Մ․-ն, Ավագ Խ․-ն և Արթուր Գ․-ն դեմքի ու մարմնի տարբեր հատվածներում ստացել են մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև Ավագ Խ․-ին պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենան։
Source: https://news.am/hy/news/1049814