Մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Գյումրի-Հացիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռուբեն Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդները և «Opel»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 40-ամյա Արթուր Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Source: https://news.am/hy/news/1038191
BMW
Գյումրի-Հացիկ ճանապարհին բախվել են Opel-ը և BMW-ն․ վերջինս հայտնվել է խոտածածկույթի վրա․ կան վիրավորներ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր BMW նորությունները Telegram-ում
Հետևիր BMW թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։