Ամբողջ աշխարհում մոտ 800 մլն մարդ դեռևս ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ աղքատության կրճատման և զարգացման գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում, որը սկսել է իր աշխատանքը Պեկինում։
«800 մլն մարդ՝ կանայք, երեխաներ և տղամարդիկ, դեռևս ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում՝ հեռավոր գյուղական համայնքներից մինչև գերբնակեցված քաղաքային աղքատաթաղամասեր», - նշվում է ուղերձի տեքստում։ Փաստաթուղթը ընթերցել է Չինաստանում ՄԱԿ-ի համակարգի մշտական համակարգող Սթիվեն Ջեքսոնը։
Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ մարդկանց վիճակը սրվում է հակամարտությունների, կլիմայի փոփոխության, խորացող անհավասարության և ծանր պարտքային բեռի պատճառով։ Նա կոչ է արել կառավարություններին ներդրումներ կատարել արժանապատիվ աշխատատեղերի ստեղծման, որակյալ կրթության, առողջապահության, գյուղական շրջանների կայուն զարգացման և համընդհանուր սոցիալական պաշտպանության ոլորտներում։
Բացի այդ, Գուտերեշը նշել է անարդար գլոբալ ֆինանսական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է, որ զարգացող երկրներին անհրաժեշտ են ֆինանսավորում և հարկաբյուջետային տարածք՝ զարգացման մեջ ներդրումներ կատարելու համար, ինչպես նաև արժանի աջակցություն և ներկայացվածություն միջազգային ասպարեզում։
Source: https://news.am/hy/news/1038672
World
Գուտերեշ․ Աշխարհում մոտ 800 մլն մարդ շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության մեջ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։