ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչությունը (Դիվանագիտական ծառայությունը) նոր անվտանգության ռազմավարության շրջանակում նախատեսում է ընդլայնել Եվրոպական հետախուզական կենտրոնի (INTCEN) դերը։ Ինչպես հայտնում է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին, նպատակն է ամրապնդել Բրյուսելի դիրքերը՝ որպես գաղտնի տեղեկատվության մշակման հիմնական հարթակ։
«ԵՄ դիվանագիտական ծառայությունը նպատակ ունի ընդլայնել հետախուզական տվյալների վերլուծության իր ստորաբաժանումը: Սրա նպատակն է ամրապնդել Բրյուսելի դիրքերը՝ որպես գաղտնի տեղեկատվության մշակման հիմնական հարթակ... ԵՄ անվտանգության ռազմավարության վերանայման շրջանակում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը նախատեսում է առաջարկել, որ INTCEN-ին (Եվրոպական հետախուզական կենտրոնին) տրամադրվի կադրերի առանձին բաժին և սեփական ՏՏ ենթակառուցվածք», - նշված է հրապարակման մեջ:
Ինչպես նշում է պարբերականը, կենտրոնն ինքնուրույն հետախուզական տվյալներ չի հավաքագրում. այն միայն վերլուծում է այն տեղեկատվությունը, որը ԵՄ անդամ երկրները տրամադրում են կամավոր հիմունքներով։
Source: https://news.am/hy/news/1038717
World
ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել հետախուզական կենտրոնի դերը․ Politico
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։