Գերմանիայի և Նորվեգիայի նախարարները երկուշաբթի ստիպված են եղել չեղարկել իրենց այցը Բեյրութ՝ քաղաքին հասցվող Իսրայելի շարունակական հարվածների ֆոնին, հայտնել են գերատեսչությունների մամուլի ծառայություններից։
Միջազգային զարգացման հարցերով գերմանացի նախարար Ռիմ Ալաբալի-Ռադովանը և նրա նորվեգացի գործընկեր Օսմունդ Աուկրուստը ստիպված են եղել ընդհատել թռիչքը և վերադառնալ Բերլին «ռազմական բնույթի նկատառումներով», երբ նրանք արդեն մոտենում էին Բեյրութի օդանավակայանին՝ «արագորեն վատթարացող իրավիճակի» պատճառով, Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է Ալաբալի-Ռադովանի ներկայացուցիչը։
Նախարարները հույս ունեին այս այցն իրականացնել լիբանանցի ժողովրդին համերաշխություն հայտնելու համար, սակայն նրանց գերմանական ռազմատրանսպորտային ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Կիպրոսում՝ նախքան Բերլին վերադառնալը, հաղորդում է նորվեգական VG օրաթերթը։
Նորվեգիայի կառավարության ներկայացուցիչը Ֆրանսպրես գործակալությանը հաստատել է, որ ուղևորությունը չեղարկվել է։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելական բանակին կոչ էր արել հարվածներ հասցնել Բեյրութի հարավային մասին։
Source: https://news.am/hy/news/1040080
World
Գերմանիայի և Նորվեգիայի նախարարները չեղարկել են այցը Բեյրութ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։