FLYONE ARMENIA-ն՝ հայկական առաջին ազգային ավիաընկերությունը, հայտարարում է Երևան–Կազան–Երևան ուղղությամբ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի մասին՝ շարունակելով ընդլայնել իր միջազգային երթուղային ցանցը և ամրապնդել Հայաստանի ու Ռուսաստանի միջև օդային կապը։

2026 թվականի հուլիսի 3-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել նոր ուղղության մեկնարկին նվիրված պաշտոնական արարողությունը։

Նոր ուղղությունը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանից դեպի Կազան և Կազանից դեպի Երևան ուղևորվող ճանապարհորդների համար՝ ապահովելով հարմարավետ ուղիղ օդային կապ Հայաստանի մայրաքաղաքի և Ռուսաստանի խոշոր քաղաքներից մեկի միջև։

Երևան–Կազան–Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։

Տոմսերը հասանելի են flyone.am կայքում և FLYONE բջջային հավելվածում։

Source: https://news.am/hy/news/1047555