«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մայիսի 19-ից 22-ը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կազմակերպմամբ անցկացվող Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների Տրանսպորտի ֆորումին։
Հիմնադրամից NEWS.am–ին հայտնում են, որ Ֆորումի ընթացքում Նարեկ Զուլալյանը մասնակցել է «ԱԶԲ տրանսպորտային ներդրումները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի տրանսպորտային ոլորտում իրականացված և ընթացիկ ծրագրերը, հետագա պլանավորվող ներդրումների հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ոլորտի ռազմավարական զարգացման և միջազգային համագործակցության հեռանկարները։
Source: https://news.am/hy/news/1036849
Armenia
Ֆիլիպիններում ներկայացվել են ԱԶԲ հետ համագործակցությամբ ՀՀ տրանսպորտային ոլորտում իրականացվող ծրագրերը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։