Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները «Ֆեմ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Մուշ թաղամաս 160) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից։
Ըստ ՍԱՏՄ-ի, հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։
«Այսպես՝ փորձաքննության ներկայացված «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ֆեմ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Source: https://news.am/hy/news/1038142
Armenia
«Ֆեմ» ՍՊԸ-ի «Հավի շաուրմա»-ի արտադրությունը կասեցվել է
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։