«Այս մուրաբան ես պատրաստել եմ հայկական ծիրաններից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները»։ Դրա մասին գրել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։

«Անցյալ ամիս անցկացված ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ձգտում են ԵՄ-ի հետ ավելի սերտ գործընկերության։ Ռուսաստանը փորձեց ազդել քվեարկության արդյունքների վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ Իր հերթին ԵՄ-ն օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այս ապրանքներից շատերի համար։

Ուստի, երբ անցյալ շաբաթ ես Հայաստանում էի, Բրյուսել վերադարձա ծիրանի հսկայական զամբյուղով։ Դրանցից շատերը բաժանեցի ընկերներիս։ Մնացածից մուրաբա պատրաստեցի։

Երբ գնում եք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրաններին, սալորներին կամ կեռասներին։ Սա հնարավորություն է անելու մի փոքրիկ քայլ, որը կարող է օգնել հայ ֆերմերներին և աջակցել իրենց երկրի ժողովրդավարական ընտրությանը»,- նշել է Կոսը։

Source: https://news.am/hy/news/1048249