Եվրոպացի դիտորդները քաջալերում են Նիկոլ Փաշինյանի պահվածքը։ Այս մասին Ապարանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազին։

Նա նշել է, որ հանդիպմանը որպես դիտորդ ներկա են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները։ Դիմելով նրանց՝ Մուրազին շեշտել է, որ թույլ տալով Նիկոլ Փաշինյանի նման վարքագիծը՝ նրանք, ըստ էության, խրախուսում են այդ ամենը։

«Դուք լսել եք, որ դաշինքը խոսում է խաղաղության երաշխիքների անհրաժեշտության մասին։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք չեն, իսկ եթե պետք են, ապա Ադրբեջանը կլինի այդ երաշխավորը։ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի տարբերակն ասում էր, որ առանց խաղաղության հուսալի երաշխիքների կարող է պատերազմ լինել։ Մենք պնդում ենք՝ անհրաժեշտ են միջազգային երաշխիքներ»,- ընդգծել է Մուրազին։

Source: https://news.am/hy/news/1037209