Հայաստանում գնաճը հունիսին կազմել է 5,1% տարեկան՝ նախորդ ամսվա 4,2%-ից հետո։ Հիմնական գործոնը պարենամթերքի գների աճի արագացումն էր՝ մայիսի 6,4%-ից մինչև 8,6% տարեկան՝ բարձր համաշխարհային գների ազդեցության ներքո։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տեսության մեջ։
Ոչ պարենային ապրանքների գների աճը նույնպես արագացել է՝ 2,1%-ից մինչև 2,3% տարեկան, մինչդեռ ծառայությունների հատվածում գնաճը կայունացել է 2,7% տարեկան մակարդակում։
Կանխատեսվում է, որ սպառողական գների աճը 2026 թվականի վերջում կդանդաղի մինչև 4,4% տարեկան։
Source: https://news.am/hy/news/1048183