Ժողովուրդ ջան, եթե դուք այս վիդեոն տեսնում եք, նշանակում է ինձ կամ ձերբակալել են, կամ կալանավորել են, այս ամենը այս իշխանությունների վախի, թուլության, անճարության արդյունքն է: Այս մասին ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հոլովակից՝ որը վերջինս հրապարակել է՝ կից գրելով. «Մեր Ուժեղ Ալիկը իր ձերբակալվելու դեպքում ասել է հրապարակենք»:
«Նրանք ինչ-որ փուչ, սին, փրփուր, փուչիկ բաներից կախվելով՝ ինչ-որ խառը մարդկանց փորձում են ձերբակալեն, կալանավորեն, տնային կալանքներ տան, աժիոտաժ են ստեղծում, փորձում են մարդկանց լարվածության մեջ պահել, չի ստացվելու ձեր մոտ, չեք կարողանում համակերպվեք այդ ամեն ինչի հետ։
Ոնց տեսնում եք՝ հիմա ես ժպտում եմ, իմ տրամադրությունը շատ լավ է, էս պահին ուր էլ որ կամ, ես այսպես ժպտում եմ, իմ տրամադրությունը թույն է, դուխս միլիոն: Իմացեք, բացարձակապես բան չի մնացել, շատ քիչ ժամանակ ու մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյան վարչապետ, ապրելու ենք արժանապատիվ, ունենալու ենք թասիբով Հայաստան»,- նշել է Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Source: https://news.am/hy/news/1040276
Armenia
Եթե դուք այս վիդեոն տեսնում եք, նշանակում է ինձ կամ ձերբակալել են, կամ կալանավորել. Ալիկ Ալեքսանյան (վիդեո)
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։