«Ես կցանկանայի նշել մի բան, որը չափազանց կարևոր եմ համարում. ռուս և հայ ժողովուրդներին կապում են ընկերության կապերը՝ առանց որևէ չափազանցության, և հատուկ հարաբերությունների կապերը դարերի ընթացքում»։ Այսօր՝ մայիսի 29-ին, Եվրասիական տնտեսական ֆորումի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ճակատագրի քննարկման մասին հարցին։

«Մենք հատուկ հարաբերություններ ունենք՝ Ռուսաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և հայ ժողովրդի միջև։ Ես դա Նիկոլ Վովաևիչին էլ եմ ասել, նա կհաստատի դա։ Ես նրան ասացի, որ այն ամենը, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է և լավ է Ռուսաստանի համար։

Արեք այնպես, ինչպես հարկ եք համարում՝ ելնելով հայ ժողովրդի շահերից»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Source: https://news.am/hy/news/1039466