«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է, նա վկայի կարգավիճակ ունի։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։
Նրա խոսքով, Բոզոյանը ձերբակալված չէ, մեղադրանք չի առաջադրվել։ Գործի վերաբերյալ մանրամասներ չի կարող հայտել` նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված։
Քննիչներն առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 3–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանում։ Խուզարկություններից հետո Բոզոյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության։
Այս առնչությամբ ՔԿ–ից միայն հայտնել են. «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»։
Source: https://news.am/hy/news/1047585