Օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում, մասնավորապես` Մամիկոնյանց - Շահսուվարյան փողոցների խարմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Երևանի քաղաքապետարանից NEWS.am—ին հայտնում են, որ օգոստոսի 17-ից Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա - Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:

Source: https://news.am/hy/news/1055259