Մայիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 50-ամյա Ռուզան Կ․-ն և հայտնել, որ Արաբկիր վարչական շրջանում իրենց բնակարանից կատարվել է գողություն, հաղորդում է Shamshyan.com–ը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողներին Ռուզան Կ․-ն հայտնել է, որ մայիսի 17-ի ժամը 13։00-ից մինչև մայիսի 19-ի 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իրեն պատկանող բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս և ննջասենյակի պահարանի մեջ դրված դրամապանակից գողացել է 800 հազար դրամ, 4550 ԱՄՆ դոլար, իսկ տան նախասրահի պահարանի դարակից գողացել է 2 զույգ ոսկյա ականջողեր, 1 հատ վզնոց՝ կախազարդով, իրեն պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։ Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով Ռուզան Կ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ընկերությաններից մեկում որպես մասնագետ-տեսուչ։
Source: https://news.am/hy/news/1038387
Armenia
Երևանում մուտք են գործել հայտնի ընկերության մասնագետ-տեսուչի բնակարան և գողացել խոշոր գումար ու ոսկյա զարդեր
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։