Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, հաղորդում է Shamshyancom–ը։

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն։

Վթար-հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրան հիվանդանոց է տեղափոխել օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ավտոմեքենան ռուսական համարանիշներով է, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից։

Source: https://news.am/hy/news/1048064