Մայիսի 28-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զինվորական շքերթը։
Այն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կորստի և նախընտրական քարոզարշավի պայմաններում։ Պատվո հարթակում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ շքերթի ժամանակ կցուցադրվեն վերջին չորս տարիներին վեց-յոթ երկրներից ձեռք բերված սպառազինությունները, ինչպես նաև տեղական արտադրության զինատեսակները՝ հավելելով, որ դրանք Հանրապետության հրապարակին հարող տարածքում կմնան մինչև կեսգիշեր։
Հայաստանում վերջին անգամ զինվորական շքերթ անցկացվել էր 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 25-ամյակի առթիվ։ Անկախության հռչակումից ի վեր զինվորական շքերթները կազմակերպվել են բացառապես սեպտեմբերի 21-ին։
Source: https://news.am/hy/news/1039001
Armenia
Երևանում մեկնարկել է ռազմական շքերթը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։