Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցների հատման վայրում Երևանի բնակիչ 33-ամյա Արտավազդ Դ․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հետիոտնային մայթի բազալտե եզրաքարերին, ապա բետոնե հենապատին և գլխիվայր հայտնվել էստակադայի մոտ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդին և 2 ուղևորին օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ։
Կայքի տեղեկություններով՝ վարորդի մոտ բացակայել է վարորդական իրավունքի վկայականը։
Source: https://news.am/hy/news/1039013
Armenia
Իսակովի պողոտայում 33-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։