Այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Նիկոլայ Մ.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան և 29-ամյա Էրիկ Տ.-ի վարած «Triumph» մակնիշի մոտոցիկլը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գոհար Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ «Lexus»-ի վարորդը բուժօգնության համար դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։Բախման հետևանքով մոտոցիկլը գլխիվայր շրջվել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոտոցիկլը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

«Lexus»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Source: https://news.am/hy/news/1037438