Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Գարեգին Նժդեհ և Սևանի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Վահե Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «Infiniti»-ի վարորդը և ուղևոր, ՌԴ քաղաքացի 16-ամյա Գևորգ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված «Infiniti»-ի վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները ՌԴ քաղաքացիներ են։

Source: https://news.am/hy/news/1048174