Մայիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետում ընկնելու հետևանքով գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ շտապօգնությունը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի կնոջ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Իրավապահները հիվանդանոցում պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ 43-ամյա Հայարփի Շ․-ն է։ Պարզվել է, որ մայիսի 18-ին ժամը 08։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 5/1 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում Հայարփի Շ․-ի ամուսնու, Երևանի բնակիչ 48-ամյա Արտյոմ Հ․-ի և նույն վայրում աշխատող ոմն Հովոյի միջև աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ վերջիներս ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում ամուսնուն մոտենալիս ոմն Հովոն 1 անգամ ձեռքով հարվածել է Հայարփի Շ․-ին և վերջինս վայր է ընկել գետին, ինչի հետևանքով պատճառվել է ֆիզիկական ցավ։
Պարզվել է նաև, որ ոմն Հովոն Արագածոտնի մարզի բնակիչ 54-ամյա Հովհաննես Մ․-ն է. ձեռնարկում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով Հայարփի Շ․-ն և Հովհաննես Մ․-ն աշխատում են նշված սուպերմարկետում, որպես հացթուխներ։
Source: https://news.am/hy/news/1037168
Armenia
«Երևան Սիթի»-ի հացթուխներ Հովոն ու Հայարփին վիճել են, վեճին խառնվել է նաև Հայարփիի ամուսինը. Կա վիրավոր
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։