Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են «Lexus» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Source: https://news.am/hy/news/1037055