Շաբաթ՝ 19․09 Իրականացնելու ենք լեռնային արշավ Փամբակի լեռներում: Արշավի ընթացքում բարձրանալու ենք 3 գագաթ՝ Պահակասար (2891 մ), Աժդահա (2813 մ) և Հոլ (2713 մ)։ Արշավը սկսելու ենք Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղից և ավարտելու ենք Ավշեն գյուղում։ Երեք գագաթ Փամբակի լեռներում Ողջ ճանապարհին մեզ ուղեկցելու են քառագագաթ Արագածի ձյունապատ գագաթները։ Ճանապարհին ունենալու ենք կանգառ Ապարանի «Գնթունիքի» մոտ։ Երթուղու ընդհանուր երկարությունը՝ 15 կմ Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Հանդիպման ժամը՝ 8։00 Մասնակցության արժեքը՝ 9500 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ Տրանսպորտ Ուղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ Ուսապարկ (պարտադիր) Ձեռնափայտեր Մեկօրյա սնունդ Ջուր (առնվազն 1,5 լիտր) Դեղատուփ Արևային ակնոց Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային) Տաք հագուստ Լապտեր Անձրևապաշտպան թիկնոց Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Առաջիկա արշավներ Երեք գագաթ Փամբակի լեռներումԳոշավանքից ԽաչարձանՄթնալիճ, Ռապի լիճ և ԱստղկանԵրեք բազեների արահետՄայրամուտը Մեծ ՓարախադեմիցՎերելք Գոմբակ լեռՎերելք Արագածի Արևելյան գագաթԱրշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Source: https://www.armgeo.am/three-peaks-of-pampak-mountains/