Հրավիրում ենք մասնակցել քայլարշավի Տավուշյան բնապատկերներով՝ Երեք բազեների արահետով։ Արահետը գտնվում է Դիլիջան ազգային պարկում՝ Հովք գյուղի մոտակայքում, մոտ 2-3 կմ հեռավորության վրա: Այն իր մեջ ներառում է և՛ քարքարոտ, և՛ անտառային գեղեցիկ արահետներ: Երեք բազեների արահետ Արշավը սկսելու ենք Հովք գյուղից և բարձրանալու ենք դեպի Իջևանի լեռներ։ Երթուղին շրջանցում է Ապակեքար լեռը և Հովք լեռան ժայռոտ պատի տակով տանում դեպի «Երեք բազեների արահետ»։ Երեք բազեների արահետն անցնում է անտառապատ տարածքով և հավանաբար ունի հազարամյակների պատմություն։ Ճանապարհի մի կողմում Իջևանի լեռների ժայռերն են, մյուս կողմում՝ Աղստևի հովիտը։ Արշավն ավարտելու ենք Հաղարծին գյուղում։ Երթուղու երկարությունը՝ 15 կմ Հարաբերական բարձրությունը՝ 650 մ Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Հանդիպման ժամը` 8։30 Մասնակցության արժեքը` 9000 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ Տրանսպորտ Ուղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ Ուսապարկ (պարտադիր) Ձեռնափայտեր Մեկօրյա սնունդ Ջուր (առնվազն 1,5 լիտր) Դեղատուփ Արևային ակնոց Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային) Տաք հագուստ Լապտեր Անձրևապաշտպան թիկնոց Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Առաջիկա արշավներ Վերելք ԿալասարԱրշավ դեպի Ռապի լիճԹեղենիս լեռԱրշավ դեպի Գողթանիկի ջրվեժՎերելք Դիմաց լեռԱրշավ դեպի Ջրաշուշանների լիճ

Source: https://www.armgeo.am/three-hawks-loop/