Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպական Միությունը «բարձր է գնահատում Հայաստան էլեկտրական կաբել անցկացնելու առաջարկը» և այն դիտարկում է տարածաշրջանային ենթակառուցվածքային փոխկապակցվածության զարգացման համատեքստում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ ֆոն դեր Լայենի՝ Եվրոպական Միությունը «հավատում է տարածաշրջանի պայծառ ապագային» և աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Եվրոպայի, Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդմանը։
Նա ընդգծել է, որ նման նախագծերը դիտարկվում են որպես տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման ԵՄ ավելի լայն ռազմավարության մաս։
Source: https://news.am/hy/news/1047207