Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ ԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում։

«Նոր EU4Biodiversity in Lake Sevan նախագիծը կնպաստի էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներին՝ ապահովելով կենսաբազմազանության երկարաժամկետ պահպանություն և Սևանա լճի կայուն զարգացում։

Նախագծի շրջանակում ԵՄ-ն կաջակցի նաև Հայաստանի կառավարությանը՝ Կեղտաջրերի մաքրման համար բնահենք լուծումների խթանման հարցում և COP17-ին ընդառաջ իրականացվող գործողություններում»,- ասվում է հաղորդագրությունում։

Source: https://news.am/hy/news/1037579