Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 12-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Երեկոյան ժամերին տեղումներն առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ, ըստ օդերևութաբանների կանխատեսման, հարավարևմտյան քամու պոռթկումները կուժգնանան՝ հասնելով 17-20 մ/վ-ի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, իսկ ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +28+30։

Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +24+27,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22,

Լոռիում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +19+23,

Տավուշում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +22+27,

Արարատում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +28+30,

Արմավիրում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+25։

Source: https://news.am/hy/news/1042815