Օգոստոսի 19-ին գիշերը և երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են արևելյան և հարավ-արևելյան քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։
«Հայպետհիդրոմետ»–ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։
Շիրակում՝ գիշերը – +8+13, ցերեկը – +23+28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը – +9+12, ցերեկը – +23+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը – +15+18, ցերեկը – +29+32,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը – +9+13, ցերեկը – +20+25,
Լոռիում՝ գիշերը – +11+16, ցերեկը – +24+28,
Տավուշում՝ գիշերը – +16+20, ցերեկը – +28+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը – +8+12, ցերեկը – +23+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը – +14+18, ցերեկը – +29+33,
Արարատում՝ գիշերը – +17+20, ցերեկը – +33+36,
Արմավիրում՝ գիշերը – +16+19, ցերեկը – +33+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը – +9+13, ցերեկը – +24+27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը – +17+20, ցերեկը – +32+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը – +18+22, ցերեկը – +31+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը – +13+16, ցերեկը – +24+28։
Source: https://news.am/hy/news/1056115