Օգոստոսի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին արևելյան և հարավ-արևելյան քամու պոռթկումները կուժեղանան՝ հասնելով 15-18 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչև գալիք շաբաթվա վերջ էապես չի փոխվի։

Ինչպես «Արմհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժգնանա մինչև 14-17 մ/վ։ Մայրաքաղաքում մոտակա գիշերը կլինի +23+25, իսկ վաղը ցերեկը՝ +35+37։

Շիրակում՝ գիշերը – +12+17, ցերեկը – +26+31,

Կոտայքի լեռներում՝ գիշերը – +13+16, ցերեկը – +25+30,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը – +20+23, ցերեկը – +32+35,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը – +12+17, ցերեկը – +23+28,

Լոռիում՝ գիշերը – +16+20, ցերեկը – +26+30,

Տավուշում՝ գիշերը – +19+22, ցերեկը – +30+34,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը – +12+16, ցերեկը – +25+29,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը – +19+23, ցերեկը – +32+37,

Արարատում՝ գիշերը – +22+25, ցերեկը – +36+38,

Արմավիրում՝ գիշերը – +21+25, ցերեկը – +36+38,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը – +11+15, ցերեկը – +26+29,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը – +21+25, ցերեկը – +35+38,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը – +19+23, ցերեկը – +33+36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը – +12+16, ցերեկը – +27+30։

Source: https://news.am/hy/news/1053018