Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 23-ին՝ հիմնականում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամու ուժգնությունը կհասնի 16-20 մ/վ-ի։ Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, ինչպես նաև երեկոյան ժամերին քամու ուժգնությունը կհասնի 14-17 մ/վ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +34+36։

Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+33,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+26,

Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+29,

Տավուշում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+34,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +30+35,

Արարատում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+37,

Արմավիրում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+30։

Source: https://news.am/hy/news/1051117