Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 4-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ։ Տեղ-տեղ սպասվում են հորդառատ անձրևներ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամու պոռթկումները կուժգնանան մինչև 18-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։ Երեկոյան ժամերին տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +30+32։

Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +21+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+30,

Սևանա լճի ավազանում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22,

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+25,

Տավուշում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +21+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+31,

Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+33,

Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +28+32,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +22+26։

Source: https://news.am/hy/news/1047601