Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամին կուժգնանա մինչև 18-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեռ փոքր-ինչ կբարձրանա, սակայն արդեն շաբաթ օրը կսկսի նվազել։

«Հայպետհիդրոմետ»–ից NEWS.am–ին հայտնում են, որ Երևանում ուշ երեկոյան սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։

Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+26,

Լոռիում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+29,

Տավուշում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+35,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +30+34,

Արարատում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+36,

Արմավիրում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+28։

Source: https://news.am/hy/news/1047390