Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) չի հանդուրժի այն իրավիճակը, երբ Հայաստանը սպառողական դիրք է վերցնում կառույցի նկատմամբ և միաժամանակ նախապատրաստվում եվրաինտեգրմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հանրապետության ղեկավարությունը փորձում է սեփական քաղաքացիներին համոզել, թե իբր (հարցն արդեն այսպես է դրվում) ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու կարիք դեռևս չկա։ Թե իբր կարելի է օգտվել եվրասիական ինտեգրման բոլոր առավելություններից ու արտոնություններից և զուգահեռաբար հող նախապատրաստել մեկ այլ տնտեսական դաշինքին անդամակցելու համար։ Ո՛չ, չի՛ կարելի։ Մենք մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի հանդեպ նման սպառողական ու միակողմանի շահ հետապնդող դիրքորոշումը», — ընդգծել է դիվանագետը։

Source: https://news.am/hy/news/1042496